Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն այցելել է Ֆրանսիայում կազմակերպված հեռուստամարաթոնի կենտրոն

Պաշտոնական
1-14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ գործընթացում ընդգրկված կամավորների հետ: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի աշխատակիցներին եւ կամավորներին Արցախին մշտապես օգնելու համար՝ այն համարելով հայրենասիրության եւ արհեստավարժության օրինակելի դրսեւորում:  Հանդիպմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, պաշտոնատար այլ անձինք: