Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիներն արյուն են հանձնում բալետի արտիստի համար. Առավոտ

Հասարակություն
balet2

Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի ենթարկված Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, հարազատների նախաձեռնությամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նոյեմբերի 15-ին վաղ առավոտից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բազմաթիվ մարդիկ շարունակում են արյուն հանձնել Վահագն Մարգարյանի համար։ Նրանք հիմնականում Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցներ են։ Սկզբունքորեն արյուն են հանձնում բոլոր ցանկացողները, սակայն թիվ 1 հիվանդանոցային համալիրի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը վստահեցրեց, որ այս պահին արյան խնդիր չկա՝ համալիրը ապահովված է արյան անհրաժեշտ քանակությամբ։  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով