Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուխարեստում մեդալի համար կպայքարի միայն Արմեն Մելիքյանը

Սպորտ
sport-borba-14.11.

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում  Հայաստանից ելույթները շարունակում է միայն Արմեն Մելիքյանը: Մեր 60 կգ քաշային ըմբիշը այսօր սփոփիչ մրցաշարի առաջին մարտում 9:0 հաշվով հաղթելով Գերմանիայի պատվիրակին, մտել է եզրափակիչ և կպայքարի բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար գոտեմարտում Արմեն Մելիքյանը կհանդիպի իրանցի Մոսեն Նեջադի հետ: Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության ավարտից հետո պայքարի մեջ կմտնեն ազատոճայինները: Հայաստանից այդ մրցումներին կմասնակցեն հինգ հոգի՝ Վարդգես Կարապետյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ):