«Հիմա խոսում են, բայց դա ոչ մի նշանակություն չունի, չեն անցնելու իրենք». հարցումներ (տեսանյութ)
Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտարարությունը միանշանակ չի ընդունվել քաղաքացիների կողմից։ Հարցման մասնակիցների մեծ մասը ՀՀԿ-ի շանսերը փոքր է գնահատում։ «Կարծում եմ զրոյական եթե չասեմ, համենայնդեպս շատ չեն»: «Նա ժողովրդի մեջ ոչ մի հեղինակություն չունի , ինչ տեղ էլ, որ թողել են էդ երիտասարդները , նրանք էլ են արդեն ապականված»: «Զրոյական են չեն անցնի իրենք, իրենք հիմա խոսում են, բայց դա ոչ մի նշանակություն չունի, չեն անցնելու իրենք» «Պետք է մենք ազգովի մաքրվենք հանրապետական կուսակցությունից ընդմիշտ, մոռանանք այդ կուսակցության գոյությունը, դա դժողքն ա, չարիքն ա եղել»։ ՀՀԿ ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը: «Ինչ-որ չի համընկնում իրա ասածները մինչև էդ ու ես արածը»։ «Իրենց թեկնածուն է առաջադրել են, դա իրնեց իրավունքն է»: «Դա իր ընտրությունն է , դե հիմա միացել ա, միացել թող գնա, ինչ-կա որ»։ Մանրամասները՝ տեսանյութում