Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Ավետիսյանը գլխավորել է Սամարայի մարզի բասկետբոլը

Սպորտ
sport-basketbol-12.11.

ՌԴ հայտնի գործարար, «Ռոսնանո» պետական ընկերության խորհրդի տնօրենի տեղակալ, հայազգի Վլադիմիր Ավետիսյանը, ընտրվել է Սամարայի մարզի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ: Այդ մասին հայտնում է Սամարայի մարզիչ սպորտի նախարարության պաշտոնական կայքը:  «Մենք մարզում պետք է ստեղծենք բասկետբոլի զարգացման նոր կենտրոններ, բացօթյա  խաղահրապարակներ: Դա այնքան էլ ծախսատար չէ: Ֆեդերացիայի նպատակն է նաեւ զարգացնել պրոֆեսիոնալ բասկետբոլը մարզում: Դրանք տարբեր մոտեցումներ եւ լուծումներ են պահանջում», - հայտարարել է նորանշանակ նախագահը: Վլադիմիր Ավետիսյանը եղել է նախագահի միակ թեկնածուն եւ ընտրվել է միաձայն: Հայազգի գործարարը հայտնի է նաեւ նրանով, որ տասը տարի առաջ ստեղծել է D’Black Blues Orchestra ռոք խումբը, որը 2017թ համերգով հանդես է եկել նաեւ Երեւանում: