Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարնանը կունենանք 350-400 դրամանոց կարտոֆիլ. Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Հասարակություն
կանխատեսողը

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պետք է հրաժարվի իր հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությանը  տրված անհատույց գրանտից: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը խորհուրդ է տալիս գումարը տալ մի քանի գյուղացիների: Իսկ եթե ցանկանում է գումարը պահել, ապա Բերբերյանը կարծում է, որ տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահում: Գնահատելով գյուղատնտեսության վիճակը, Բերբերյանը նշեց, որ այն անմխիթար է, պատճառը ոլորտում պատահական մարդկանց հայտնվելն է: Ինչպես միշտ, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը կանխատեսումներ արեց. «Գարնանը կունենանք 350-400 դրամանոց կարտոֆիլ: Այսօր մեծածախ վաճառքի գինը 130 դրամ է: Մինչեւ Երեւան է հասնում՝ 200-220 դրամ է դառնում: Մի հատ ձյունը նստեց, գները բարձրանալու են: 3500 հեկատր ցանկատարածքների պակասելը ազդելու է արժեքի վրա»: Հրաչ Բերբերյանի կարծիքով, այս տարի Ամանորի ծախսերն ավելանալու են 10-15 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատությամբ: Չի թանկանա միայն բանանը: