A
A
Արա Սահակյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Սահակյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։