Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Գլխավոր դատախազն Արցախում է

Պաշտոնական
bako-arcax

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ