Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահը կարևորում է հանրային ծառայությունների որակի բարձրացումը

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններին: Նախագահը կարեւորել է հանրային ծառայությունների որակի բարձրացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ