Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Գանձասար-Կապանը» դուրս մնաց պայքարից

Սպորտ
a1hajastani-gavat

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի 2018-19թթ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպումներ: Նախ Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:0 հաշվով առավելության հասավ «Արցախ ՖԱ»-ի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում նույնպես հաղթել էր մրցակցին (2:1): Այդ փուլում ալաշկերտցիների մրցակիցը կլինի «Արարատ-Արմենիան», որը պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց գործող գավաթակիր «Գանձասար-Կապանի» նկատմամբ եւ հաղթեց 2:1 ընդհանուր հաշվով: Այդպիսով, 2019 թվականին Հայաստանի կունենա նոր գավաթակիր: Քառորդ եզրափակիչ փուլի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը, նոյեմբերի 8-ին: Երեւանի «Արարատը» սեփական դաշտում կընդունի «Բանանցին», իսկ «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կխաղա «Փյունիկի» հետ: