Հայաստանի սամբիստները կպայքարեն աշխարհի չեմպիոնի կոչման համար
Նոյեմբերի 9-11-ը Բուխարեստում կանցկացվի սամբոյի աշխարհի 2018թ առաջնությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, առաջնությանը կմասնակցեն 77 երկրի մոտ 720 մարզիկ-մարզուհի: Ռումինիայի մայրաքաղաքում Հայաստանի պատիվը կպաշտպանեն 14 սամբիստ: Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը (48 կգ քաշային կարգ) եւ Աննա Մկրտչյանը (+80 կգ): Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում Հայաստանը հայտավորել է 7 մասնակից. Կիրակոսյան Տիգրան (52 կգ), Մանուկյան Մաքսիմ (57 կգ), Նիազյան Արման (62 կգ), Մանուկյան Ռաֆիկ (68 կգ), Ղազարյան Արսեն (74 կգ), Գրիգորյան Դավիթ (82 կգ), Սահակյան Գրիգոր (90 կգ): Եվս 5 մարզիկ ուժերը կչափեն մարտական սամբոյում՝ Մխիթարյան Գրիգոր (52 կգ), Մխիթարյան Մխիթար (57 կգ), Իսախանյան Կարեն (62 կգ), Վարդանյան Վաչիկ (68 կգ), Պետրոսյան Դավիթ (82 կգ): Առաջնությունում մեր սամբիստները հանդես կգան մարզիչներ Արսեն Ղազարյանի ու Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Նշենք, որ հաղթողներն ու մրցանակակիրները մեդալներից բացի այս անգամ կստանան նաեւ դրամական պարգեւներ՝ 1-ին տեղի համար 3000 ԱՄՆ դոլար, 2-րդ՝ 2000, 3-րդ՝ 1500: