Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» առաջինը մտավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

Սպորտ
a1liga-7.11.-2

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Միլանում ոչ-ոքի խաղալով «Ինտերի» հետ, վաստակեց 10 միավոր եւ ժամանակից շուտ մտավ փլեյ-օֆֆ: Հաջորդ փուլ մտնելու լավ շանսեր ունեն նաեւ Դորտմունդի «Բորուսիան», Մադրիդի «Աթլետիկոն», «Պորտոն» ու «Շալկե-04»-ը, որոնք իրենց խմբերում բավականին առաջ են պոկվել մյուս թիմերից եւ դժվար թե ձեռքից բաց թողնեն այդ առավելությունը:  Իսկ ահա Ֆրանսիայի «Մոնակոն», Ռուսաստանի եւ Հոլանդիայի չեմպիոններ «Լոկոմոտիվն» ու ՊՍՎ-ն կրելով հերթական պարտությունները, ժամանակից շուտ դուրս մնացին լիգայից: Մրցաշարային առումով ամենաբարդ իրավիճակ հաստատվել C խմբում, որտեղ աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են «Նապոլին» ու «Լիվերպուլը», իսկ նրանց հաջորդող «ՊՍԺ»-ն ու «Ցրվենա Զվեզդան» զիջում են համապատասխանաբար 2 եւ 1 միավորով:   Չեմպիոնների լիգա 4-րդ տուր A խումբ «Աթլետիկո» (Իսպանիա) - «Բորուսիա » (Դորտմունդ, Գերմանիա)՝ 2:0 Գոլերը՝ Սաուլ՝ 33, Գրիզման՝ 80: «Մոնակո» (Ֆրանսիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0:4 Գոլերը՝ Վանակեն՝ 12, 17 (11մ), Վեսլի՝ 24, Վորմեր՝ 85:   B խումբ «Տոտենհեմ» (Անգլիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 2:1 Գոլերը՝ Քեյն՝ 78, 89 - դե Յոնգ՝ 2: «Ինտեր» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:1 Գոլերը՝ Իկարդի՝ 87 – Մալքոմ՝ 83:   C խումբ «Նապոլի» (Իտալիա) - «ՊՍԺ» (Ֆրանսիա)՝ 1:1 Գոլերը՝ Ինսինյե՝ 62 (11մ) –Բերնատ՝ 45+2: «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2:0 Գոլերը՝ Պավկով՝ 22, 29:   D խումբ «Պորտո» (Պորտուգալիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 4:1 Գոլերը՝ Էրերա՝ 2, Մարեգա՝ 43, Կորոնա՝ 67, Օտավիո՝ 90+3 – Ֆարֆան՝ 59: «Շալկե-04» (Գերմանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0 Գոլերը՝ Բուրգշտալեր, 4, Ուտ՝ 57: