A
A
Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Աբրահամյանը
Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի օրակարգում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և գիտխորհրդի կազմի փոփոխության հաստատման հարցերը: «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ազգագրագետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանը: ՀՀ վարչապետի 1 հոկտեմբերի 2018 թվականի N 1296- Ա որոշմամբ հաստատվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի լրացված կազմը: Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ այստեղ