Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը կաշխատի Հայաստանի հավաքականում

Սպորտ
a1hajastani-havaqakan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նա համալրելու է Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած մարզչական շտաբը եւ պատասխանատու է լինելու հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար: Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: Նա 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում», այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 եւ 2002 թվականներին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Այնուհետեւ 8 տարի աշխատել է Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբում, որի հետ դարձել է աշխարհի (2010թ) եւ Եվրոպայի (2012թ) չեմպիոն, ապա թուրքական «Բեշիկթաշում», իսպանական «Ռասինգում»: Մինյանոյի վերջին աշխատատեղին եղել է Հարավային Կորեայի հավաքականը: