Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը պարտվեց թայ-բրեյքում

Սպորտ
sport-elina

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից: Հունգարիան ներկայացնող գրոսմայստեր Հոանգ Թհան Չհանգի հետ առաջին երկու դասական  պարտիաներում ոչ-ոքի խաղալուց հետո, նա այսօր ուժերը փորձեց արդեն թայ-բրեյքում: Ավաղ, արագ շախմատում Էլինա Դանիելյանն անհաջող հանդես եկավ, առաջին պարտիայում պարտվեց, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղաց: Այդպիսով, մեր շախմատիստուհին ընդհանուր 1,5:2,5 հաշվով պարտվեց իր մրցակցին եւ ավարտեց ելույթները: Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ մասնակից Լիլիթ Մկրտչյանը դասական շախմատի  պարտիաներից հետո զիջելով ուկրաինացի Աննա Ուշենային, նույնպես դուրս էր մնացել պայքարից: