Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասվածքը բուժող Մեսին պահանջել է իրեն հայտավորել չեմպիոնների լիգայի խաղին

Սպորտ
a1mesi-5.11.

Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին անձամբ է որոշում կայացրել կապված Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ինտերի» հետ խաղի մասնակցույթան հետ: Ինպես հայատնում է Sport.es կայքը, կատալոնցիների մարզիչները դեմ են 31-ամյա արգենտինացու մասնակցությանն այդ խաղում, քանի որ նա շարունակում է ապաքինվել վնասվածքից, սակայն ֆուտբոլիստը չի ենթարկվել մարզիչների հորդորներին եւ պահանջել է իրեն ընդգրկել խաղի հայտացուցակում: Հիշեցնենք, որ Մեսին ձեռքի կոտրվածքի պատճառով հոկտեմբերի 20-ից հետո բաց է թողել թիմի բոլոր հանդիպումները: Նախապես նշվում էր, որ վերականգման համար ֆուտբոլիստից կպահանջվի երեք շաբաթ, սակայն նա բավականին արագ է բուժվել վնասվածքից եւ արդեն մի քանի լիարժեք մարզում է անցկացրել թիմի հետ: Չեմպիոնների լիգայի «Ինտեր» - «Բարսելոնա» խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին, Միլանում, Երևանի ժամանակով ժամը 24:00-ին: