Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկան պատժվելու է. Ռոհանի

Քաղաքականություն
pars

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը պարծանքով հաղթահարելու է ԱՄՆ-ի պատժամիջոցները: Ռոհանին ասել է. «Ամերիկացիները ավելի են մեկուսացել աշխարհում, եթե Միացյալ Նահանգները չկատարի իր պարտավորությունները, ամբողջ Եվրամիությունը կկանգնի դրա դեմ»: Ռոհանին իր ժողովրդին խոստացել է, որ ԱՄՆ-ը պատժվելու է։ Իրանի բանկային, ֆինանսական, առեւտրի եւ նավթային լրացուցիչ պատժամիջոցներն այսօրվանից ուժի մեջ են, և այդ կապակցությամբ Իրանի ողջ տարածքում հակաամերիկյան ցույցեր են: