Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլոյդ Մեյվեզերը 150 մլն դոլար կաշխատի մեկ մենամարտով

Սպորտ
a1mejvezer

Աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը համաձայնել է առանց կանոնների մրցամարտ անցկացնել ճապոնացի քիք-բռնցքամարտիկ Տենսին Նասուկավայի հետ: Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, 41-ամյա բռնցքամարտիկը 150 մլն դոլարի պայմանագիր է կնքել ճապոնական RIZIN Fighting Federation կազմակերպության հետ, որը զբաղվում է առանց կանոնների մենամարտերի կազմակերպմամբ: «Ես վաղուց էի մտածում անցկացնել նման մենամարտ: Ցանկանում եմ իմ տաղանդը ցուցադրել ԱՄՆ-ի սահմաններից դուրս, առանձնահատուկ մարտում: Մտադիր եմ հաճույք պարգեւել մարզասերներին», - ասել է Ֆլոյդ Մեյվեզերը: Ամերիկացի բռնցքամարտիկի մրցակիցը հայտնի է նրանով, որ չնայած նա 20 տարեկան է, սակայն քիք-բռնցքամարտում արդեն տարել է 27, իսկ առանց կանոնների մրցամարտերում՝ 4 անընդմեջ հաղթանակներ: «Իմ համար անսպասելի էր այս առաջարկը, բայց ես անմիջապես ընդունեցի այն», - նշել է ճապոնացի մարզիկը: Մրցամարտը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին: Կազմակերպիչները դեռ չեն որոշել, թե ինչ ձեւաչափով է անցնելու այդ մարտը: