Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեյտինգայինը ձեռնտու չէ իշխանությանը. Վարդան Խաչատրյան (տեսանյութ)

Հասարակություն
varfa

Նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ իշխանությանը  հին Ընտրական օրենսգրքով ընտրության գնալը ձեռնտու չէ: «Հեռատես իշխանությունը պետք է ձևավորի այնպիսի խորհրդարան, որը կսպասարկի թե՛ ներքին քաղաքականության անկախացումը, թե՛ արտաքին քաղաքականության ճկունությունը»: Թե ապագա խորհրդարանում  ո՞ր ուժը կլինի ընդդիմության կարգավիճակում, նախկին պատգամավորը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով,  ՀՀԿ-ն խորհրդարան անցելու պարագայում էլ, ընդդիմադիր ուժ լինել չի կարող: «Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժի դերը կստանձնի»: Ըստ Վարդան Խաչատրյանի, ընդդիմադիր ուժի դիրքում հնարավոր է լինել «Երկիր ծիրանի» կուսակցությունը: «Հաշվի առնելով վերջերս այդ կուսակցության կողմից արված ծայրահեղ քննադատություները, կարելի է եզրակացնել, որ այն կարող է լինել այդ դիրքում»: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններում  «Իմ քայլը» դաշինքը կարող կրկին մեծ հաղթանակ տանել, և դա կբերի միակուսակցականության, նախկին պատգամավորը հակադարձեց     «Չեմ կարծում, որ միակուսակցական կլինի խորհրդարանը:  Նույն հարաբերակցությունը լինել չի կարող»: