A
A
«Արարատը» վերջին րոպեին անակնկալի բերեց «Լոռիին»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 15-րդ տուրի վերջին հանդիպումը: Մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց առաջատարներից մեկին՝ «Լոռի ՖԱ»-ին: Հանդիպումն անցավ դիտարժան պայքարում եւ ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2: Հյուրերը չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել առավելությունը: Ի դեպ, արարատցիները փրկարար գոլը խփեցին մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին: 15 տուրից հետո «Արարատը» 7 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: «Լոռի ՖԱ»-ն, որը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց առաջնությունում, այժմ 24 միավորով 3-4-րդ տեղերը կիսում է «Փյունիկի» հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտը», որն իր անվան դիմաց գրանցել է 28 միավոր: