A
A
Ալիկ Առաքելյանի գոլերի հաշվին «Փյունիկը» վստահ հաղթեց «Բանանցին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում այսօր կայացած առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բանանցին»: Դաշտի տերերի կազմում երկու գոլերն էլ խփեց 22-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 24 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Լոռի ՖԱ»-ին: «Բանանցը» 26 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Երեւանի «Ալաշկերտը», որն իր ակտիվում ունի 28 միավոր: