Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ, Մխիթարյանը փոխարինվեց

Սպորտ
a1miki-1

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ոչ-ոքի ավարտեց մրցաշարի առաջատար «Լիվերպուլի» հետ հանդիպումը:   Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա ընդմիջումից հետո նախ Ջեյմս Միլները 61-րդ րոպեին առաջ մղեց լիվերպուլցիներին, իսկ 82-ին Ալեքսանդր Լյակազետը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:   «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց իր թիմի մեկնարկային կազմում, սակայն 68-րդ րոպեին փոխարինվեց: Ըստ վիճակագիրների նա այդ ընթացքում կատարել է մեկ հարված և 27 փոխանցում, մենամարտի բռնվել 7 անգամ, որից հաղթող է դուրս եկել 2 դեպքում: