A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Լիվերպուլ». Լոնդոնցիները հայտավորել են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)
Անգլիայի պրեմիեր լիգայում այսօր կկայանա 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Չորրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Արսենալը» իր հարկի տակ կընդունի առաջնության երկու առաջատարներից մեկին՝ «Լիվերպուլին»: Խաղը կսկսի Երեւանի ժամանակով 21:30-ին: ֆուտբոլասերները այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է լոնդոնյան ակումբի հիմնական կազմում եւ կմասնակցի սկզբունքային այս հանդիպմանը: