Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ պարտվեց
Հայաստանի առաջատար շախմատիստուհիներն այսօր սկսեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը, քանի որ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացան կանանց շախմատի աշխարհի առաջնության 1/32 եզրափակիչ փուլի առաջին պարտիաները: Մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը բավական լարված պայքարում սեւերով ոչ-ոքի խաղաց Հունգարիան ներկայացնող վիետնամցի շախմատիստուհի Հոանգ Թհան Չանգի հետ: Իսկ ահա գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը նույն խաղաքարերով պարտվեց ուկրաինուհի Աննա Ուշենինային: Երկրորդ պարտիաները կկայանան վաղը, նոյեմբերի 4-ին, Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին: Հիշեցնենքմ որ աշխարհի առաջնությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, ուստի դասական երկու պարտիաներում պարտված մասնակիցը դուրս է մնում պայքարից, իսկ ոչ-ոքի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում: <iframe allowfullscreen src="https://chess24.com/en/embed-custom-tournament/condensed/fide-womens-ko-world-championship-2018/1/26/1" width="580" height="430" frameborder="0" style="margin:0; padding:0;"></iframe>