Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախ ՖԱ»-ն շրջանցեց «Գանձասար-Կապանին»՝ հաղթելով հենց նրան

Սպորտ
a1arcax-3.11.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացած 15-րդ տուրի երկրորդ խաղում մրցաշարի նորեկ «Արցախ ՖԱ»-ն հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասար-Կապանին»:   Հանդիպման 6-րդ րոպեին ղազախստանցի Ակմալ Բախտիյարովը բացեց հաշիվը, իսկ խաղավարտից երկու րոպե առաջ Գրիգոր Աղեկյանը կրկնապատկեց այն՝ 0:2:   Այդպիսով, «Արցախ ՖԱ»-ն երկրորդ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 11 միավոր եւ բարձրացավ 7-րդ տեղ՝ շրջանցելով 10 միավոր ունեցող «Գանձասար-Կապանին»: Իսկ ահա կապանյան ակումբն արդեն չորս խաղ շարունակ չի կարողանում հաղթել իր մրցակիցներին եւ շարունակում է նահանջել մրցաշարային աղյուսակում:   Տուրի մյուս երկու հանդիպումները կայանալու են վաղը, նոյեմբերի 4-ին: