A
A
«Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին» եւ բարձրացավ 1-ին հորիզոնական
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի առաջին խաղում գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:0 նվազագույն հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Հանդիպման միակ գոլը գրանցվեց խաղի վերջում մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին, երբ Արտակ Եդիգարյանը եզրային փոխանցումից հետո գլխի հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Այդ հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 28 միավոր եւ բարձրացավ առաջին հորիզոնական: Նրան կարող է շրջանցել միայն «Բանանցը», որը վաղը արտագնա խաղում հանդիպելու է «Փյունիկի» հետ: