A
A
Արթուր Թովմասյանը 4-րդ տեղը գրավեց աշխարհի առաջնությունում
Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում տղամարդիկ խաղարկեցին առաջին մեդալներն առանձին գործիքների վրա: Օղակների մրցումների եզրափակիչում Հայաստանից հանդես եկան միանգամից երկու մարզիկ: Ավաղ, նրանց չհաջողվեց մեդալ նվաճել: Արթուր Թովմասյանը 14,766 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա ընդամենը 0,134 միավորով հետ մնաց երրորդ տեղը զբաղեցրած իտալացի Մարկո Լոդադիոյից: Վահագն Դավթյանը ցույց տվեց 14,733 արդյունք եւ գրավեց 6-րդ տեղը: Այս մրցաձեւում երրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն հռչակվեց Հունաստանի ներկայացուցիչ Էլեֆտերիոս Պետրունիասը: Այսօր մեդալի համար կպայքարի Արթուր Դավթյանը, որը հանդես կգա հենացատկում: