Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն 5 խաղով որակազրկել է «Դովեղ» ակումբի նախագահին, 4-ով՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստին

Սպորտ
sport-kargapahakan

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այն ամենախիստ պատժամիջոց կիրառեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ջեֆերսոն Ռեիսի նկատմամբ: Վերջինս որակազրկվել է 4 խաղով՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» (0:1) մրցավեճում մրցավարին հայհոյելու համար, որի համար նա հեռացվել էր խաղադաշըից: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100.000 դրամով: Կարգապահական կոմիտեն 5 խաղով որակազրկել է «Դովեղ» ՖԱ-ի նախագահ եւ թարգմանիչ Թաթուլ Հակոբյանը՝ «Դովեղ-03» - «Երեւան-03» խաղին մրցավարի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար: Ակումբը տուգանվել է 40 հազար դրամով՝ մարզադաշտում կարգուկանոն չապահովելու եւ վերը նշված արարքի համար: Նշենք, որ «Դովեղ» ֆուտբոլային ակումբը այս տարի է ստեղծվել եւ ներկայացնում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը: