Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայում 23-ամյա ֆուտբոլիստը ուղեղի արյան զեղում է ստացել

Սպորտ
sport-ispania

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Լուկա Սանգալյին առողջական խնդիրների պատճառով անորոշ ժամանանակով դուրս է մնացել շարքից: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա ֆուտբոլիստն ուղեղի արյան թեթեւակի զեղում է ստացել, որի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Սանգալյին մասնակցել է 6 հանդիպման, որոնց ժամանակ դարձել է մեկ գնդակի հեղինակ: