A
A
ՀՀ պատվիրակությունը Wargaming ընկերությունում (տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջը՝ Մինսկում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է համակարգչային խաղերի արտադրության ոլորտում հանրահայտ Wargaming ընկերություն, որը հայտնի World of Tanks խաղի մշակողն է։ Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է գործունեության ուղղությունները, իրենց հաջողության պատմությունն ու զարգացման ծրագրերը։