Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց «Արարատին» եւ դարձավ միանձնյա առաջատար

Սպորտ
sport-banants-31.10.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 14-րդ տուրի եւս երկու հանդիպում: Մրցաշարի առաջատարներից մեկը՝ Երեւանի «Բանանցը», հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց հետնապահ «Արարատին», վաստակեց 26 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար: Նրան հաջորդող «Լոռի ՖԱ»-ն արդեն հետ է մնում 3 միավորով: Զուգահեռ ընթացող մյուս խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում վստահ հաղթեց Կապանի «Գանձասար-Կապանին», քանի որ արդեն առաջին խաղակեսում երկու անպատասխան գոլ խփեց: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:0: Շիրակցիներն այդ հաղթանակից հետո վաստակեցին 16 միավոր եւ ընդհուպ մոտեցան 5-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: Կապանյան ակումբը 6 միավոր քիչ ունի եւ առայժմ զբաղեցնում է նույն 7-րդ տեղը: Այսօր նախատեսված վերջին խաղում  «Արարատ-Արեմենիան» իր հարկի տակ կընդունի երրորդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտին»: