A
A
«Արցախն» ու «Փյունիկը» 100 րոպեում չկարողացան գոլ խփել
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի առաջին խաղում մրցաշարի հետնապահներից «Արցախը» իր հարկի տակ ընդունեց մեդալների համար պայքարող «Փյունիկին»: Կողմերը չնայած մոտ 100 րոպե անցկացրին խաղադաշտում (գլխավոր մրցավարը առաջին եւ երկրորդ խաղակեսերին միասին ավելացրեց ինը րոպե), սակայն այդպես էլ չկարողացան դարպասի գրավում արձանագրել եւ ստիպված բավարարվեցին գոլազուրկ ոչ-ոքիով: «Արցախը» իր վաստակած միավորների քանակը հասցրեց 8-ի եւ մնաց նույն՝ 8-րդ հորիզոնականում: «Փյունիկը» այս խաղից հետո 21 միավորով ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում, քանի որ նրան հետապնդող «Արարատ-Արմենիան» արդեն հետ է մնում չորս միավորով: