Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց «Լոռիին» եւ միավորներով հավասարվեց հենց նրան

Սպորտ
a1lori-28.10.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Վանաձոր «Լոռի ՖԱ» թիմը 13-րդ տուրում իր հարկի տակ ընդունեց մոտակա մրցակից Երեւանի «Բանանցին»: Դաշտի տերերը չնայած առաջինը գոլ խփեցին (խաղի 2-րդ րոպեին հաշիվը բացեց Վիգեն Ավետիսյանը – հեղ.), սակայն ի վերջո պարտվեցին 1:3 հաշվով: Հյուրերի կազմում սկզբում երկու անգամ աչքի ընկավ Վալմերսոնը, իսկ խաղավերջում տանտերերի դարպասը գրավեց Արամ Բարեղամյանը: Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 23 միավոր եւ հավասարվեց հենց «Լոռի ՖԱ»-ին, սակայն գործնական առաջատարը երեւանյան ակումբն է, քանի որ այն մեկ խաղ քիչ է անցկացրել: