Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Քրիստալ Փելաս» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է (տեսանյութ)

Սպորտ
a1crystal-arsenal-1

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 10-րդ տուրում կհանդիպի «Քրիստալ Փելասի» հետ: Խաղը կկայանա Լոնդոնի «Սիլհարստ Պարկ» մարզադաշտում: Հենրիխ Մխիթարյանն այս անգամ չի ընդգրկվել մեկնարկային կազմում եւ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին: «Քրիստալ Փելաս» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 17:30-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: