Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց Գավեյն Ջոնսին եւ զրկվեց մրցանակային տեղերից

Սպորտ
a1aronyan-2710

Բրիտանական Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում այսօր կայացան նախավերջին տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը, որը 5 միավորով հետապնդում էր վեց առաջատարներին, սեւերով հանդիպեց անգլիացի գրոսմայստեր Գավեյն Ջոնսի հետ: Խաղասկզբում սպիտակները որակ շահեցին, որի հաշվին տիրեցին նախաձեռնությանը: Լեւոն Արոնյանը փորձեց անցողիկ զինվորի օգնությամբ հակախաղ ստանալ, սակայն դա ոչինչ չտվեց սեւերին: Արդյունքում, 51-րդ քայլից հետո մեր շախմատիստը կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց մրցաշարում եւ զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ նա արդեն 1,5 միավորով հետ է մնում երկու առաջատարներից: Իսկ 6-ական միավոր ունեցող շախմատիստները նույնպես անհասանելի են նրա համար, քանի որ իրար հետ են խաղալու եւ միանշանակ միավորներ կվաստակեն վերջին տուրում: