Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնությունում մտավ կիսաեզրափակիչ

Սպորտ
a1borba-1

Աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթելով վրացի մարզիկ Ռեւազի Նադարեիշվիլուն, մտավ ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Մրցամարտը բավական լարված պայքարում անցավ եւ մեր ըմբիշը կամային մեծ ջանքերի օգնությամբ կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը ու հաղթել 4:3 հաշվով: Եզրափակիչ ուղեգրի համար մարտում Արթուր Ալեքսնայանը արդեն կմրցի ռուսաստանից Մուսա Եվլոեւի հետ, որը քառրոդ եզրափակիչում վստահ հաղթեց վենեսուելացի Խոսե Պերես Մորային՝ 3:0: