A
A
Տաթև Հակոբյանն ու Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրորդների ավարտական մրցելույթները ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունունում բավական «ոսկեփայլ» ստացվեց: Նախ ոսկե մեդալ նվաճեց 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, որը մինչև 23 տարեկանների առաջնության մրցումներում երկամարտում գրանցեց 234 կգ արդյունք եւ հռչակվեց չեմպիոն: Նա 13 կիլոգրամով գերազանցեց 2-րդ տեղը գրաված Կինգա Կաչմարչիկին: Մինչև 23 տարեկան +105կգ քաշային ծանրորդների պայքարում գերազանց հանդես եկավ Սիմոն Մարտիրոսյանը, որը երկամարտում ցույց տվեց 420 կգ (190+230) արդյունք եւ վստահ գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդող Վրաստանի երկու ծանրորդները հետ մնացին համապատասխանաբար 12 եւ 21 կիլոգրամներով: