Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատն» ու «Արցախ ՖԱ»-ն չկարողացան գոլ խփել

Սպորտ
a1ararat-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր մեկնարկեց 13-րդ տուրը:   Առաջին խաղում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու հետնապահները՝ Երեւանի «Արարատն» ու «Արցախ ՖԱ»-ն: Երեւանի «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:   Արարատցիները թեեւ ընդհատեցին 7 անընդմեջ պարտությունների բաղկացած շարքը, սակայն 6 միավորով կրկին մնացին վերջին՝ 9-րդ տեղում: «Արցախ ՖԱ»-ն առայժմ մեկ միավոր շատ ունի եւ շարունակում է պահպանել նախավերջին տեղը:   Այսօրվա երկրորդ խաղում 7-րդ հորիզոնականում ընթացող «Գանձասար-Կապանը» իր հարկի տակ կընդունի առաջնության նորեկ «Արարատ-Արմենիային»: