A
A
Լեւոն Արոնյանը բրիտանական Մեն կղզում հաղթեց անգլիացի Նայջլ Շորտին (տեսանյութ)
Բրիտանական Մեն կղզում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում այսօր կայացած 7-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց անգլիացի Նայջլ Շորտին: Պարտիան անցավ անչափ հետաքրքիր պայքարում: Լեւոն Արոնյանը ընթացքում չնայած որակ կորցրեց, սակայն դիրքային մեծ առավելություն ստացավ եւ ի վերջո 49-րդ քայլին մրցակցին ստիպեց հանձնվել: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ վեց առաջատարներին, որոնք իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր: