Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
Մեր 82 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը 3-րդ տեղի համար մրցամարտում հանդիպեց իրանցի Սաեդ Աբդվալիի հետ: Բավական լարված պայքարում մեր ըմբիշը հաղթեց 4:1 հաշվով, ընդ որում նա վճռորոշ երկու միավորոը վաստակեց մրցամարտի վերջին րոպեին:
Այդպիսով, Մաքսիմ Մանուկյանը գրավեց 3-րդ տեղը եւ անցած տարվա ոսկե մեդալը փոխարինեց բրոնզե պարգեւով: