Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց

Սպորտ
a1shtanga-1

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ծանրորդները եւս մեկ մեդալ նվաճեցին:  Մինչեւ 20 տարեկանների առաջնության 105 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 366 կգ (165+201) արդյունքով գրավեց մրցանակային 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե պարգեւի։ Նա միայն մեկ կիլոգրամով ետ մնաց ավստրիացի Դավիդ Ֆիշերից: Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի Իրակլի Չխեիձեն, որը ցույց տվեց 386 կգ արդյունք: Արսեն Մարտիրոսյանն պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում՝ փոքր բրոնզ: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանն այսօր արծաթե մեդալ էր նվաճել +90 կգ քաշայինների մեջ: