Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ամերիկյան հարաբերությունները չեն կարող շատ լավ լինել. Փորձագետ (տեսանյութ)

Հասարակություն
bwlton

«ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Ամերիկայի համար Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական նշանակություն ունեն, իսկ Հայաստանը՝ ընդամենը առաջնահերթություն ունեցող պետության կարգավիճակ»,- նշում է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Սուրեն Սարգսյանը նշում է, որ  այդ հարաբերությունները չեն կարող շատ լավ լինել,  կապված Իրանի և Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությամբ: Քաղաքագետ Արա Պապյանին էլ մտահոգել է Բոլթոնի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն պատրաստակամ է զենք վաճառել Հայաստանին: «Եթե մեզ վաճառեն, Ադրբեջանին էլ կվաճառեն: Դա մեզ համար ցանկալի չէ: Ադրբեջանը զենք գնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի»: