A
A
Արփինե Դալալյանը 2-րդն է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալը նվաճեց: Մինչեւ 20 տարեկանների առաջնությունում հանդես եկող Արփինե Դալալյանը (+90 կգ քաշային կարգ) պոկում վարժությունում 95 կգ արդյունքով չնայած զբաղեցրեց 4-րդ տեղը, սակայն հրում վարժությունում բարձրացրեց 137 կգ ծանրաձողը եւ գրավեց 1-ին տեղը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի: Երկարմարտում մեր մարզուհին, այնուամենայնիվ, 7 կիլոգրամով զիջեց Եվրոպայի նորընծա չեմպիոնուհի, լեհ Մագդալենա Կարոլակին: Արփինե Դալալյանը 232 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: