Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորայր Հախոյանը եւ Մաքսիմ Մանուկյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Սպորտ
sport-borba-26.10.

Հայաստանի հունահռոեմական ըմբիշներ Նորայր Հախոյանն (55 կգ քաշային կարգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: Այսօր կայացած սփոփման մրցաշարում մեր երկու մարզիկներն էլ հաղթանակ տարան առաջին մրցամարտում: Նորայր Հախոյանը 8:6 հաշվով պարտության մատնեց հարավկորեացի Հե Դոն Սոնին: 3-րդ տեղի համար գոտեմարտում նա կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեմ Օզթյուրքի հետ: Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 4:2 հաշվով հաղթեց վենեսուելացի Լուիս Էդուարդո Ռոխասին: Բրոնզե մեդալի համար մարտում մեր ըմբիշը ուժերը կչափի իրանցի Սաեդ Աբդվալիի հետ: