Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երիտասարդ ծանրորդներն արդեն 3 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայում

Սպորտ
sport-shtanga-56.10.

Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 եւ 23 տարեկանների առաջնություններն որքան մոտենում են ավարտին, այնքան հաջող են հանդես գալիս Հայաստանի պատվիրակները: Թեթեւ քաշային կարգերում մեր ծանրորդներին չհաջողվեց մեդալ նվաճել, իսկ ահա միջին եւ ծանր քաշերում մերոնք արդեն լրիվ այլ արդյունքներ են ցույց տալիս:   Մասնավորապես՝ մինչեւ 23 տարեկանների մրցաշարում 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ 94 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտում ցույց տվալով լավագույն արդյունք, նվաճել են չեմպիոնի կոչումը: Մինչեւ 20 տարեկանների մրցավեճում 94 կգ քաշային Սամվել Բաբակյանը գրավել է 2-րդ տեղը եւ նվաճեց արծաթե մեդալ: Մինչ այդ ոսկե մեդալի արժանացել էր Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), արծաթե՝ Արմեն Գրիգորյանը (69 կգ), բրոնզե՝ Իզաբելա Յայլյանը (63 կգ): Այսօր 20 տարեկանների առաջնությունում հանդես կգան Դիանա Աղաբեկյանը (90 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ), Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+105կգ):