Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը շարունակում են ետ մնալ առաջատարներից

Սպորտ
a1chess-men-2610

Շախմատի Այլ օֆ Մեն միջազգային մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատիստները, ավաղ, չկարողացան հաղթանակ տանել եւ կրկին նահանջեցին մրցաշարային աղյուսակում: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող Ադհիբանի հետ: Մրցաշարում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաշտություն կնքեց փորձառու Ալեքսանդր Գրիշչուկի հետ: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը այս տուրում հաղթեց հնդիկ գրոսմայստեր Մհամալ Անուրագին: Իսկ ահա բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը պարտվեց հնդկաստանցի Քրիշնային: Մեր շախմատիստները եւ Սամուել Սեւյանը 6-րդ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր եւ այժմ կիսում են 18-37-րդ տեղերը: Գ-Ս. Մխիթարյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր եւ զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա անգլիացի Նայջլ Շորտի հետ: Հրանտ Մելքումյանը սերեւով կհանդիպի հնդիկ միջազգային վարպետ Գուկեշի հետ: Սամուել Սեւյանին մրցակից է բաժին հասել իր համերկրացի Վեսլի Սոն: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ուժերը կչափի ուկրաինուհի Ինա Գապոնենկոյի հետ: