Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» հաղթեց «Սպորտինգին», Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Սպորտ
a1evroliga-25.10.

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց պորտուգալական «Սպորտինգին»:   Լիսաբոնում կայացած հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 77-րդ րոպեին հեղինակեց Դանի Ուելբեկը:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ըստ վիճակագիրների նա իր խաղընկերներին կատարել է 42 փոխանցում, մրցակցի դարպասին կատարել է մեկ հարված, 6 անգամ մենամարտի է բռնվել, որից միայն մեկում է հաղթող դուրս եկել: Մասնագետները Մխիթարյանի խաղը գնահատել են 7 բալով:   Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 9 միավոր եւ դարձավ խմբի միանձյա առաջատարը: Երկրորդ տեղում գտնվող «Սպորտինգն» ունի 6 միավոր: Երրորդ տեղը 3 միավորով զբաղեցնում է ուկրաինական «Վորսկլան», որն այսօր հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Ղարաբաղին»: