Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսիմ Մանուկյանը վայր դրեց չեմպիոնի լիազորությունը

Սպորտ
sport-borba-25.10.

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեդալների համար պայքար սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները: Ավաղ, Հայաստանի պատվիրակները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները եւ դուրս մնացին չեմպիոնական մրցապայքարից: 55 կիլոգրամ քաշային կարգում Նորայր Հախոյանը 1/4 եզրափակիչ փուլում 0:11 հաշվով պարտվեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչ գոտեմարտում տանուլ տվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին: Նա ընդհանրապես դուրս մնաց մրցաշարից, քանի որ նրա մրցակիցը նույնպես պարտություն կրեց: Նախորդ առաջնությունում ոսկե մեդալ նվաճած 82 կիլոգրամ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչ փուլում 1:2 հաշվով պարտվեց թուրք ըմբիշ Էմրահ Կուշին եւ վայր դրեց աշխարհի չեմպիոնի լիազորությունը: