Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» ու «Բարսելոնան» առայժմ անկասելի են

Սպորտ
a1liga-25.10.

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 3-րդ տուրի վերջին ութ հանդիպումները:   A խմբում Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց Մադրիդի «Աթլետիկոյին», տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և դարձավ միանձնյա առաջատար:   B խմբում ընդգծված առաջատար դարձավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», որ իր հարկի պարտության մատնեց «Ինտերին» ու նույնպես երրորդ հաղթանակը տոնեց ընթացիկ մրցաշարում:   C խմբում «Լիվերպուլը» հաղթելով «Ցրվենա Զվեզդային», վաստակեց 6 միավոր և մեկով առաջ անցավ «Նապոլիից», որը Փարիզում ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի հետ:   D խմբում առաջին տեղ բարձրացավ «Պորտոն», որը հյուրընկալվելիս վստահ հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» և իր միավորների քանակը հասցրեց 7-ի: Նրան հաջորդող «Շալկե-04»-ն ունի 5 միավոր:   Չեմպիոնների լիգա 3-րդ տուր   A խումբ «Բրյուգե» (Բելգիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1 Գոլերը ՝ Վեսլի՝ 39 – Սիլա՝ 31: «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 4:0 Գոլերը՝ Վիտսել՝ 38, Գերեյրո՝ 73, 89, Սանչո՝ 83:   B խումբ ՊՍՎ (Հոլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:2 Գոլերը՝ Լոզանո՝ 30, դե Յոնգ՝ 87 – Լուկաս՝ 39, Կեյն՝ 55: «Բարսելոնա» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 2:0 Գոլերը՝ Ռաֆինյա՝ 32, Խորդի Ալբա՝ 83:   C խումբ «ՊՍԺ» (Ֆրանսիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:2 Գոլերը՝ Ռուի 61 (ինքնագոլ), Դի Մարիա՝ 90+3 – Ինսինե՝ 29, Մերտենս՝ 77: «Լիվերպուլ» (Անգլիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 4:0 Գոլերը՝ Ֆիրմինո՝ 20, Սալահ՝ 45, 51 (11մ), Մանե՝ 80:   D խումբ «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Պորտո» (Պորտուգալիա)՝ 1:3 Գոլերը՝ Միրանչուկ՝ 38 – Մարեգա՝ 26, Էրերա՝ 35, Կորոնա՝ 47: «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Շալկե-04» (Գերմանիա)՝ 0:0