Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահագն Հովակիմյանը քաղաքապետի տեղակալ չի նշանակվում (տեսանյութ)

Հասարակություն
vahag

Վահագն Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում բացահայտել է Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու իրական դրդապատճառը։ Հարգելի ընկերներ (և ոչ միայն) Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ։